ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները ապօրինի շինարարություն են հայտնաբերել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ վեց հազար քառակուսի մետր տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ: Իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: