Կապանի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
11.12.2020 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վահան Բ.ն, որը դեկտեմբերի 4-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: