ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Կապանի ոստիկանները: Համայնքային ոստիկանության բաժանմունքի և պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Կապան-Երևան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԿամԱԶ» մակնիշի մեքենա: Վարորդը ներկայացրել է 14 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութի ձեռք բերման և տեղափոխման փաստաթղթեր, որոնց մի մասը ժամկետանց էր, մյուս մասը` կասկածելի: Բացի այդ, անզեն աչքով էլ երևում էր, որ փայտանյութը ավելի շատ էր:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք. հայտնաբերվել է շուրջ 25 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութ:
Գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: