Կապանի ոստիկանները դատաքննությունից խուսափողի են հայտնաբերել
31.03.2021 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Հերմինե Խ.-ն, որը Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: