1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կապկպել էին կնոջը, հափշտակել փող ու ոսկեղեն․ Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.11.2019 17:07 Ավազակություն

Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Մաշտոցի բաժինների գործընկերների հետ։ Ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները, իսկ նոյեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Ժամեր անց Ապարանի, Աշտարակի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին։
Երևանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնբերվեց ու բերման ենթարկվեց Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը հայտնաբերվեց երրոդ անդամը։ Հենց Արագածում ապրող 37-ամյա տղամարդը ևս բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: