1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է (Տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է (Տեսանյութ)
Հանցագործությունների կանխման կամ բացահայտման համար շատ կարևոր է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր հասնեն հնարավորիս արագ: Նախապատրաստական լուրջ աշխատանքից հետո կատարվեց ևս մեկ քայլ` ահազանգից մինչև դեպքի վայր ժամանակը կրճատելու ուղղությամբ:
Հունվարի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ծանոթացավ նորաբաց կառավարման կենտրոնի աշխատանքին:
Կենտրոնը, որի խնդիրը ահազանգից մինչև պարեկախմբի՝ դեպքի վայր հասնելու ժամանակահատվածի առավելագույն կրճատումն է, գործում է համակարգչային իրազեկման ու վերլուծության հիման վրա: Մասնավորապես, ահազանգի հեռախոսահամարով համակարգիչն արձանագրում է տեղեկատուի հասցեն, ապա՝ նրա նշած վայրը, որը հայտածվում է մայրաքաղաքի քարտեզի վրա՝  ներկայացնելով նաև տարածքում գտնվող պարեկային մեքենաները: Ամենամոտ պարեկախմբին դեպքի վայր մեկնելու հրահանգ տալով, կենտրոնը տվյալները փոխանցում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
Ներկայումս կառավարման կենտրոնից հրահանգավորվող պարեկախմբերը դեպքի վայր են հասնում միջինը հինգ րոպե անց, որը հնարավորությունների սահմանը չէ: Այս ժամանակահատվածը կենտրոնի տեխնիկական զարգացման և պարեկախմբերի քանակի մեծացման շնորհիվ կկրճատվի: 
Վլադիմիր Գասպարյանը ծանոթանալով կենտրոնի աշխատանքին, համակարգի վիճակին ու տեխնիկական խնդիրներին՝ նկատեց, որ սա միայն սկիզբն է և հանձնարարեց արագ ավարտել կենտրոնի հագեցումն ու կատարելագործումը, ինչը կնպաստի մայրաքաղաքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքների որակական փոփոխությանը:
 
Տ Ե Ս Ա Ն Յ Ու Թ