ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է (Տեսանյութ)
24.01.2013 11:25
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հունվարի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ծանոթացավ նորաբաց կառավարման կենտրոնի աշխատանքին:
Կենտրոնը, որի խնդիրը ահազանգից մինչև պարեկախմբի՝ դեպքի վայր հասնելու ժամանակահատվածի առավելագույն կրճատումն է, գործում է համակարգչային իրազեկման ու վերլուծության հիման վրա: Մասնավորապես, ահազանգի հեռախոսահամարով համակարգիչն արձանագրում է տեղեկատուի հասցեն, ապա՝ նրա նշած վայրը, որը հայտածվում է մայրաքաղաքի քարտեզի վրա՝ ներկայացնելով նաև տարածքում գտնվող պարեկային մեքենաները: Ամենամոտ պարեկախմբին դեպքի վայր մեկնելու հրահանգ տալով, կենտրոնը տվյալները փոխանցում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
Ներկայումս կառավարման կենտրոնից հրահանգավորվող պարեկախմբերը դեպքի վայր են հասնում միջինը հինգ րոպե անց, որը հնարավորությունների սահմանը չէ: Այս ժամանակահատվածը կենտրոնի տեխնիկական զարգացման և պարեկախմբերի քանակի մեծացման շնորհիվ կկրճատվի:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթանալով կենտրոնի աշխատանքին, համակարգի վիճակին ու տեխնիկական խնդիրներին՝ նկատեց, որ սա միայն սկիզբն է և հանձնարարեց արագ ավարտել կենտրոնի հագեցումն ու կատարելագործումը, ինչը կնպաստի մայրաքաղաքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքների որակական փոփոխությանը:
Տ Ե Ս Ա Ն Յ Ու Թ