Կասկածանքը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը
![Կասկածանքը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը Կասկածանքը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը](/timthumb?src=/resources/police/img/news/big/1649326404-1633.jpeg&q=75&w=780&wm=1)
Մարտի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, աջ ակնագնդի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս-Այնթապ ճանապարհի՝ Այնթապ գյուղի հատվածից: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները ապրիլի 6-ին, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևան քաղաքի Ուլնեցու փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 31-ամյա մի բնակչի: Նա ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: