ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության կասկածանքը հաստատվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին: Նա հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Պարզվել է, որ տուժողը 1956 թ. ծնված Անահիտ Ք.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: