Կասկածները հաստատվեցին
08.11.2013 12:08
Գողություն
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կամո Վ.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը բաց դռնից մուտք գործելով` մի բնակարանից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: