Ոստիկանները հայտնաբերեցին խանութից հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին
Փետրվարի 7-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 19 հասցեում գտնվող խանութից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 6-ին, ժամը 23.30-ին, անհայտ անձը, կոտրելով խանութ-սրահի մուտքի դռան ապակին, մտել է սրահ և կոտրելով ցուցափեղկի ապակին՝ գողացել տարբեր տեսակի բջջային հեռախոսներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1991 թ. ծնված Ֆելիքս Գ.-ն է, որը նույն օրը, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ֆելիքս Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: