Կատարվածը համակարգչային հափշտակություն չէր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը
Դեռևս օգոստոսի 25-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երևանցի 37-ամյա կինը հայտնել էր, թե վերջին ժամերի ընթացքում իր բանկային քարտից 500 հազար դրամ է փոխանցվել ամուսնու խաղային հաշիվներին, որը խաղի արդյունքում սպառվել է:
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնել էր օպերատիվ խումբ: Կնոջից վերցվել էր հաղորդում, և, ըստ կարգի, նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Սակայն Մալաթայի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ համակարգչային հափշտակություն չի եղել: Սեպտեմբերի 19-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 29-ամյա ամուսինը ներկայացել է բաժին և ընդունել, որ կնոջ բանկային քարտից գումարը փոխանցել և այն ամբողջությամբ տանուլ է տվել ինքը:
Ամուսինը ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: