Կատարվել է խուզարկություն
27.07.2015 12:50
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 26-ին, ժամը 10.30-ին, մի քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ` 1954 թ. ծնված Վազիր Մ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: