ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կատարվում է հետաքննություն

Փետրվարի 12-ին, ժամը 17.35-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ներքին Դվին գյուղում Հ. Բագրատյանի նախընտրական պաստառները փակցնելու ժամանակ նկատել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները պոկում են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան ամրակցված է Ներքին Դվին գյուղի գյուղապետարանին, իսկ երկու ուղևորները գյուղապետարանի աշխատակիցներ են, որոնք նույն օրը ներկայացել են բաժին և տվել բացատրություն:
Ոստիկանության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: