Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց կարաոկե ակումբում
10.04.2023 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ապրիլի 8-ին Խորենացու փողոցի ակումբներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 22-ամյա Էրիկ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: