Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտված է
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի և բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ստուգայցի արդյունքում Գորայք համայնքի Սառնակունք բնակավայրի դաշտամիջյան ճանապարհահատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին է հրավիրվել Սառնակունք գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նա ներկայացրել է 2 կաքավ և հայտնել, որ դրանք նույն օրը նշված տարածքից որսացել է ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի, «ԻԺ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով:
Ներկայացված թռչուններն ու հրացանը վերցվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: