1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. Վիճաբանություն և կրակոցներ Գորիսում. կա ձերբակալված անձ

ԼՐԱՑՎԱԾ. Վիճաբանություն և կրակոցներ Գորիսում. կա ձերբակալված անձ

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:

Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ գյուղի 25-ամյա բնակիչը որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել 29-ամյա գորիսցուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Դեպքի վայրից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի հինգ պարկուճ և արնանման հետքեր:

ԼՐԱՑՎԱԾ. Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 31-ին 25-ամյա խնձորեսկցու հայրը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և դատարկ պահունակ: Նա հայտնել է, որ որդին նշված ինքնաձիգով է մարմնական վնասվածքներ պատճառել 29-ամյա գորիսցուն: Ինքնաձիգը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: