Պատահար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կա 3 զոհ (ԼՐԱՑՎԱԾ)
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով` Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վարորդներից մեկը` 1968 թ. ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: