8 տարի հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով
11.04.2015 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, որը 2007 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: