Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
13.04.2015 11:51
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 12-ի, ժամը 22.30-ին, բաժին է ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից ապրիլի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով հետախուզվող, 1986 թ. ծնված Վիգեն Գ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: