ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Մարտի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող զվարճաառևտրային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ու.-ին, որը 2015 թ. հունվարի 29-ից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 05.00-ին, Մոկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է ժամանել 1989 թ. ծնված Վարդան Ա.-ն, ով 2015 թ. օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 08.00-ին, Բագրատաշենի անցակետում բաժնի ծառայողներին է ներկայացել 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 19.00-ին, Կայք գյուղի տարածքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արսեն Հ.-ն, ով 2014 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Լիպեցկի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 10.30-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ն, ով 2014 թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՌԴ Օմսկի մարզի ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի /շորթում/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 08.15-ին, Ալափարս գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արսեն Վ.-ն, ով 2015 թ. սեպտեմբերի 4-ից Կոմի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 17.30-ին, Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերգեյ Բ.-ն, որը 2015 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության թիվ 6-րդ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 06.45-ին, Նավուր գյուղի նախկին կոլտնտեսության ֆերմաների մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սերժիկ Փ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: