ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց կաշառք ստանալու պահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնվեց կաշառք ստանալու պահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվեց իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։

***
Կայքի օպերատիվ նյութերը վերջնական ճշմարտության հավակնություն չունեն, իսկ դեպքերը ներկայացվում են անմեղության կանխավարկածի և քննության շահերի պահպանման տեսանկյունից: Վերջնականը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է: