Կեղծիքի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ոստիկանության Աշոցքի և Մաշտոցի բաժինների, ինչպես նաև Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 22-ամյա Հարություն Ու.-ն: Նա 2022 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: