Կեղծիքներ էր կատարել ու ապօրինի հատել պետական սահմանը
08.04.2013 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 6-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Սպիտակի և Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի անցակետից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: