ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կեղծ ահազանգ

Հուլիսի 22-ին, ժամը  23.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  ՀՀ ԱԻՆ ՃԿԿ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ  911 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ «Լունապարկում» ռումբ է դրված, որը 15 րոպեից կպայթի:
Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում պայթուցիկ նյութ կամ սարք չի հայտնաբերել: 
Պարզվել է, որ  ահազանգը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ սուտ հաղորդում տվող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: