Կեղծ դիպլոմ է ներկայացրել
14.12.2012 19:32
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանը ձեռք է բերել Չարենցավանի «Գրիգոր Մագիստրոս» համալսարանը 2000 թ. ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմ, որը 2009 թ. ներկայացրել է ՀՀ ՈԶ թիվ 1032 զորմաս:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: