ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առևտրի կենտրոնում կեղծ թղթադրամներով գնումներ կատարած կինը ձերբակալվել է

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.10-ի սահմաններում Արարատյան փողոցի առևտրի կենտրոնում անհայտ անձը կեղծ թղթադրամներով կատարել է 112 հազար դրամի գնումներ։
Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին: Նոյեմբերի 9-ին նա Շիրակի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: