Կեղծ թղթադրամներ կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը կամ իրացնելը Ռուսաստանում
14.09.2016 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սասուն Թ.-ն, ով օգոստոսի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի /կեղծ թղթադրամներ կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: