Կեղծ ոսկյա զարդերի դիմած գրավատնից 14 միլիոն դրամ են ստացել
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել:
Գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն և Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: