Կենտրոնականի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.12.2020 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 20-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 59-ամյա Ռաֆիկ Ա.-ին, որը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: