1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Կենտրոնում

Խուլիգանություն Կենտրոնում

Ապրիլի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի և հայտնել, որ կրակել են իր ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողները Երևանի Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վլադիմիր Պ.-ին ու հրավիրել քաղաքացուհիներ Մ. Ղ.-ին և Մ. Պ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.45-ին, Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում, ուսով դիտավորյալ հարվածելու պատճառով, Մ. Ղ.-ն վիրավորել է Վլադիմիր Պ.-ին, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` իր օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել քաղաքացուհիների ուղղությամբ, ինչի հետևանքով Մ. Ղ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Վլադիմիր Պ.-ի մոտից հայտնաբերվել է ատրճանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: