Կանեփ է քաղել
16.02.2016 10:00
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Նաիրյան փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ին, ում գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել է թղթի մեջ լցված, չորացված, կանեփանման, դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա հայտարարության` կանեփը քաղել է Չկալովկա գյուղի մերձակայքից` ծխելու միջոցով գործածելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: