1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. կեղծ թղթադրամներ իրացնողները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. կեղծ թղթադրամներ իրացնողները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խանեսյանը և 1987 թ. ծնված Հակոբ Մախուլյանը:
Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Պարզվել է, նաև, որ Մախուլյանը 2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել և Խանեսյանի միջոցով իրացրել 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գոռ Խանեսյանը և Հակոբ Մախուլյանը ձերբակալվել են։
Կատարվում է քննություն։