ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը և տղամարդը հետախուզվում էին սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 2-ին, ժամը 19.40-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Սիրանուշ Գրիգորյանցը, ով փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 2-ին, ժամը 10.10-ին, Նորագավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հարություն Պապոյանին, ով փետրվարի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: