Կինը՝ ինքնիրավչության մեղադրանքով
04.02.2015 09:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: