Կինը խոստովանել է բջջայինի գողությունը
24.09.2014 10:54
Գողություն
Հուլիսի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Օրանժ Արմենիա» սպասարկման կենտրոնից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմենուհի Մ.-ն, որը հրավիրվել է բաժին և տվել խոսովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: