ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը խոստովանել է հանցանքը

25.09.2013 12:20 Գողություն

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տոնավաճառի մի աշխատակցուհի և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ից 18.45-ն ընկած ժամանակահատվածում, տոնավաճառի տաղավաներից մեկից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ և սոցիալական քարտ: 
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.30-ին, Ավան-Առինջ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: