Կինը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
04.08.2014 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Անուշիկ Դ.-ն, որը հուլիսի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Անուշիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: