Կինը` սուտ մատնության մեղադրանքով
Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնությունը):
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
