ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը 10 օր անց պատահաբար հանդիպեց իրեն կողոպտողին

15.08.2014 14:48 Կողոպուտ

Օգոստոսի 14-ին, ժամը 23.00-ին, 1975 թ. ծնված Գայանե Բ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/Ա հասցեի մոտ մի երիտասարդ իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա` խաչով ու կախազարդով` պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս, և հիմա կողոպտիչը Հալաբյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց գտնվող այգում է:
Ոստիկանության ծառայողները ժամը 23.30-ին նշված վայրից բաժին են ներկայացրել 1966 թ. ծնված Սպարտակ Հ.-ին:
Վերջինս խոստովանել է հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: