Կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
16.06.2016 09:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի և Էրեբունու բաժինների ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ին, ով հունիսի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: