Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով
20.03.2013 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 19-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարգար Մ.-ին, որը Կիպրոսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով:
Մարգար Մ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: