Կիսագուլպայի միջից թմրամիջոց է հայտնաբերվել
13.11.2014 11:21
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին: Խուզարկությամբ նրա կիսագուլպայի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով, մանրացված կանաչ զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: