Կիևի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին
21.05.2018 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 20-ին, ժամը 16.20-ին կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր Ուկրանիայի ազգային ոստիկանության Կիև քաղաքի գլխավոր վարչության Շևչենկոյի բաժնի կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: