Հայտնաբերում՝ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արմեն Պ.-ին, որը 1996 թ. հունվարի 5-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: