ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Կիևում էր

Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Կիևում էր

Ուկրաինայի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, կառավարման փորձին ծանոթանալու, ուկրաինական պարեկային ծառայության ղեկավարումը և օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով նոյեմբերի 1-ից 4-ը Ուկրաինայի Կիև քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ինչպես նաև Ուկրաինայի ԹՊԻՀ ծրագրի և Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) կողմից:
Հագեցած օրակարգի շրջանակներում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ, մասնավորապես՝ Ուկրաինայի պարեկային ոստիկանությունում, Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում, դիսպետչերական 102 կենտրոնում, Կիև քաղաքի պարեկային վարչությունում, Գոլոսիևսկի վարչական շրջանի ոստիկանության բաժնում, Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ակադեմիայում:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ուկրաինական պարեկային ոստիկանության ստեղծման գործընթացին, կառուցվածքին, գործունեությանը, ծառայության կազմակերպմանը և առկա խնդիրներին, նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնակցեց պարեկային կարգախմբերի հետ համատեղ գիշերային գործնական շրջայցերի:
Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչությունում ներկայացվեցին 1-02 դիսպետչերական կենտրոնի կարողությունները, զանգերի սպասարկման և արագ արձագանքման, քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով կասկածվող անձանց դիմապատկերների վիդեոնույնականացման, առևանգված տրանսպորտային միջոցների երթուղիների արագ պարզման, տվյալների բազաների արդյունավետ կառավարման հնարավորությունները:
Ազգային ոստիկանության Կիև քաղաքի վարչության պետ Իվան Վիհիվսկիի հետ հանդիպման ընթացքում նա պատրաստակամություն հայտնեց կիսվել արդյունավետ աշխատանքի ուկրաինական փորձով:
Պատվիրակությունը այցելեց նաև Գոլոսիևսկի վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ ներկայացվեց բաժնի կառուցվածքը, խնդիրները, գործունեությունը, ուսումնասիրվեց ինտերակտիվ քարտեզների հատուկ գրաֆիկական վերլուծությամբ իրականացվող քրեական վերլուծության գործընթացը:
Կիև քաղաքի պարեկային ոստիկանության ուսումնական կենտրոնում ներկայացվեցին պարեկների ընտրության, ընդունելության, կրթական գործընթացները: Ուսումնական կենտրոններում առավելությունը տրվում էր գործնականում տակտիկական հմտությունների զարգացմանը առանձին իրավիճակների համար մշակված սցենարային խնդիրների լուծում, սիմուլյացիոն դասասենյակների հագեցվածություն և այլն), ինչպես նաև ոստիկանական լավագույն ավանդույթների և ծառայողական մշակույթի ներդրմանը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ տիկին Մերի Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին այն արմատական բարեփոխումները, որոնք ընթանում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես ազգային ոստիկանությունում, պարեկային ծառայությունում, ազգային գվարդիայում և այլ ոլորտներում: Մերի Հակոբյանը հայտնեց, որ ուկրաինական կողմը բաց է միջազգային գործընկերների համար և պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը բարեփոխումների իրականացման գործում:
Այցելությունը ամփոփվեց Ուկրաինայի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման ծրագրի (ICITAP) գրասենյակում, որտեղ կողմերը փոխանակվեցին տպավորություններով, ներկայացրեցին առաջարկություններ՝ հետագա համագործակցության համար:
ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին՝ այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար և կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը՝ համոզմունք հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները և փորձը հաջողությամբ կօգտագործվեն նաև ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքում: