Կինը մուրճով կոտրել է դուռը, ամուսինը հարվածել է աչքին
Հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, 1959 թ. ծնված Մերուժան Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 12-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում եղբոր որդու կինը` 1982 թ. ծնված Մարինե Բ.-ն, երկաթյա մեծ մուրճով կոտրել է իր տան դրսի դուռը, իսկ նրա ամուսինը` 1981 թ. ծնված Քաջիկ Պ.-ն, հարվածել է իր աչքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Մերուժան Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հունիսի 17-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են ներկայացել Մարինե Բ.-ն և Քաջիկ Պ.-ն ու տվել խոստովանական բացատրություններ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: