Կինը վառելով տակնուվրա արված բնակարանի լույսը՝ տեսել է ծանոթին
Վանաձոր քաղաքի մի բնակչուհի օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ երեկոյան վերադառնալով տուն` նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, բնակարանի գույքը՝ խառնված, իսկ 750.000 դրամ արժողության հեռուստացույցը պատից պոկել և փաթաթել են 36.000 դրամ արժողության ծածկոցի մեջ:
Կինը վառելով լույսը՝ տեսել է իր հարևանի ընկեր Գարիկին, որը խնդրել է ոստիկանություն չհայտնել և հեռացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարիկը 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն է:
Գարիկ Դ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: