Կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար
05.05.2015 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էլյանորա Բ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: