Կինը՝ խուլիգանության մեղադրանքով
12.03.2015 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի 65 բնակարանից բերման են ենթակել 1974 թ. ծնված Աստղիկ Խ.-ին, ով մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: